Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Յուրաքանչյուր մարդու պետք է հասանելի լինեն իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայությունները

Յուրաքանչյուր մարդու պետք է հասանելի լինեն իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայությունները

Յուրաքանչյուր տարի ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր: Առողջության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է և այդ առումով յուրաքանչյուր մարդու պետք է հասանելի լինեն իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայությունները, երբ և որտեղ դրանք անհրաժեշտ են՝ առանց ֆինանսական դժվարությունների:

Ցավոք սրտի աշխարհի բնակչության 30%-ը չի կարողանում օգտվել հիմնական առողջապահական ծառայություններից՝ հիմնականում ֆինանսական դժվարությունների պատճառով: Նման մարդիկ և ընտանիքներ կան նաև մեր երկրում, սակայն անհրաժեշտ է փաստել, որ վերջին տարիներին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով բժշկի չդիմած մարդկանց տեսակարար կշիռը 10,9%-ից նվազել է մինչև 5,0%:

«Առողջությունը բոլորի համար» իրականություն դարձնելու նպատակով, անհրաժեշտ են՝ անհատներ և համայնքներ, որոնց հասանելի են բարձրորակ առողջապահական ծառայությունները, մարդակենտրոն բժշկական օգնություն տրամադրող բուժհաստատություններ, հմուտ բուժաշխատողներ, ինչպես նաև արդյունավետ և կենսունակ ռազմավարություններ:

Ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան հետազոտությունները վկայում են, որ առողջության առաջնային պահպանման օղակի վրա հիմնված առողջապահական համակարգերն ամենաարդյունավետ և ծախսարդյունավետ միջոցն են բժշկական ծառայություններ մատուցելու և մարդկանց համար բարեկեցություն ապահովելու համար:

Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ կարևորելու, ինչպես մեր, այնպես էլ մեր հարազատների առողջությունը, միջոցներ ձեռնարկելու հիվանդության պատճառ հանդիսացող վնասակար սովորությունները թողնելու և անհրաժեշտության դեպքում բժշկի դիմելու համար: 

Օրվա առթիվ յուրաքանչյուր տարի ընտրվում է առողջապահության որևէ խնդրին նվիրված թեմա, այս տարի այն անցկացվելու է «Առողջություն բոլորի համար» խորագրով:

Առողջության համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1948 թվականին՝ հանրային առողջության կարևոր խնդիրների վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

«Առողջություն բոլորի համար» կարգախոսը նախատեսում է, որ բոլոր մարդիկ պետք է ունենան գերազանց առողջություն՝ խաղաղ, բարեկեցիկ և կայուն աշխարհում լիարժեք կյանք վայելելու համար: Եղեք առողջ:

yemek tarifleri betpark vdcasino jojobet jojobet