Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վիրաբուժական խմբակի ամփոփիչ օլիմպիադան

Վիրաբուժական խմբակի ամփոփիչ օլիմպիադան

Մայիսի 4-ին տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակի ամփոփիչ օլիմպիադան։

Ձևավորվել էր 8 թիմ (6-ական մասնակիցներով)։ Յուրաքանչյուր թիմի հետ, շուրջ մեկ ամիս, տարվել էին նախապատրաստական աշխատանքներ։ Արդյունքում բոլոր թիմերը հաղթահարեցին հետևյալ փուլերը

  • վիրաբուժական հանգույցներ
  • գործիքներ
  • կարեր
  • վիրակապեր
  • վիկտորինա
  • սև արկղ

Օլիմպիադայի ժամանակ ուսանողների աշխատանքը ստուգում և գնահատում են ոլորտի փորձված մասնագետները՝ անվանի բժիշկներ, դասախոսներ։

Ժյուրիի կազմում էին՝
Սևակ Շահբազյան՝ Երևանի գլխավոր վիրաբույժ, ԲԳԹ
Կամո Շաբոյան՝ Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, ԲԳԴ
Վարդան Ծատուրյան՝ բժշկական գիտությունների դոկտոր, բ/ծ գնդապետ
Սուրեն Հովհաննիսյան՝ ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար, ԲԳԴ
Նիկոլայ Դալլաքյան՝ մանկական վիրաբույժ, դոցենտ

Ժյուրիի բոլոր անդամները ողջունեցին նման նախաձեռնությունների կազմակերպումը, խմբակում և խմբակից դուրս ուսանողների` ակտիվություն ցուցաբերելը, շեշտեցին նրանց գործնական հմտությունների զարգացման կարևորությունը։ Հորդորեցին անպայման շարունակել նման միջոցառումների իրականացումը և չկորցնել ուսումնատենչությունը։

«Շնորհավորում եմ բոլորիդ։ Կարևորը մասնակցությունն է, բժիշկ դառնալու ճանապարհը սա է և սա այն ապացույցն է, որ ուսանողն իր հետաքրքրությամբ դառնում է բժիշկ։ Թող մասնագիտական ձեռքբերումները շարունակական լինեն»,- ասաց Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Կամո Շաբոյանը։

Ուսանողներին խոսք հղեց նաև Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը, նշելով, որ չափազանց կարևոր է աշխարհաղաքական իրադրություններով պայմանավորված բժշկական համալսարանի ուսանողի պարզագույն վիրաբուժական և առաջին օգնության հմտություններին տիրապետելը։ Նա, նույնպես, ողջունեց խմբակի կողմից հաջող օլիմպիադայի կազմակերպումը, նրանց ակտիվությունն ու պատրաստակամությունը։

Տեղեկացնենք, որ մայիսի 11-ին, ժամը 10։00-ն Ռոբերտ Քարամյանի անվան 8-րդ լսարանում, տեղի կունենա օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակի ամփոփիչ կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն կիսամյակի լավագույն զեկույցները։

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis