Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վրաստանից ժամանած ուսանողները զարգացրին գործնական հմտությունները ԵՊԲՀ կառույցներում

Վրաստանից ժամանած ուսանողները զարգացրին գործնական հմտությունները ԵՊԲՀ կառույցներում

Թբիլիսիի պետական բժշկական ակադեմիայի ուսանողներն օգոստոսի 5-16-ը ամառային փոխանակային ծրագրի շրջանակում հագեցած պրակտիկա անցան համալսարանական հիվանդանոցներում։

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի համակարգմամբ իրականացված նախագծի շնորհիվ վեց ուսանող՝ Մարիաննա Սրաբոնյանը, Բարբարե Մարանելին, Դաչի Ջաջանիձեն, Թամազ Գալդավան, Սալոմե Մումիլաձեն և Լևոն Մուրադյանը, գործնական հմտությունների զարգացմանը զուգահեռ շրջայց կատարեցին բժշկական կադրերի 104-ամյա դարբնոցի թանգարանում, որի ղեկավար Նարինե Ղազարյանի ուղեկցությամբ մանրամասնորեն ծանոթացան հայ բժշկագիտության պատմությանը, ոլորտի կարկառուն ներկայացուցիչների կենսագրությանն ու գործունեությանը, այցելեցին տարածաշրջանում եզակի բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ ծանոթացան հայկական գիտական մտքի նվաճումներին։

Այցի ավարտին վրացի ապագա բժիշկներին շնորհվեցին վկայականներ։

Ուսանողները մասնակցեցին նաև քաղաքային շրջայցի, որի ընթացքում ծանոթացան երևանյան հարուստ մշակույթին, յուրօրինակ ճարտարապետությանը։

Հիշեցնենք, որ հայ ապագա բժիշկները՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսերի 7 ուսանող, հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը պրակտիկա են անցել Թբիլիսիի առաջատար բժշկական կազմակերպություններում:

Այս ընթացքում բժշկական բուհում գործնական հմտություններն են զարգացնում նաև այլ երկրներից ժամանած ուսանողներ․ նմանատիպ փոխայցերն ամուր հարթակ են ստեղծում համալսարանի միջբուհական կապերի ամրապնդման և միջազգային վարկանիշի բարձրացման համար։