Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զեկույցներ բժշկական ամենատարբեր թեմաներից

Զեկույցներ բժշկական ամենատարբեր թեմաներից

ԵՊԲՀ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակն ավարտում է կիսամյակը՝ ամփոփելով կատարված աշխատանքները։

Խմբակում դասընթացները բաղկացած են գործնական և տեսական մասերից։ Տեսական դասերը տեղի են ունեցել յուրաքանչյուր շաբաթ օրը՝ զեկույցների տեսքով, իսկ գործնական հմտությունները ամփոփվեցին նախորդ շաբաթ՝ օլիմպիադայի արդյունքում։ Գործնական դասապրոցեսներին մասնակցել են հայալեզու 287 ուսանող, անգլալեզու 88 ուսանող, ռուսալեզու 47 ուսանող, ԵՊԲՀ քոլեջից 63 ուսանող:

«Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսին մասնակցեց 150 ուսանող, որի ընթացքում բժշկական մայր բուհի առաջին և երկրորդ կուրսեցիների կողմից հնչեցին կիսամյակի լավագույն զեկույցները։

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանն ամփոփեց կիսամյակը՝ անդրադառնալով ուսանողների ակտիվ մասնակցությանը, ուսումնագիտական աշխատանքներին և ցուցաբերած բարձր ակտիվությանը։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին բժշկական ամենատարբեր թեմաները՝ կերակրափողի քաղցկեղից մինչև լյարդի տրանսպլանտացիա։

Կոնֆերանսին ներկա էին ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, դոցենտ Հովհաննես Սարկավագյանը, Ռազմադաշտային վիրաբուժոպթյան ամբիոնի վարիչ Կամո Շաբոյանը, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանը:

Հավելենք, որ 2024-2025 ուսումնական տարում վիրաբուժական խմբակը շարունակելու է զարգացնել ուսանողների տեսական և գործնական հմտությունները։