Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը` Դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի «Դեղերի քիմիա» առարկայի դասընթացին

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը` Դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի «Դեղերի քիմիա» առարկայի դասընթացին

Ֆարմացիայի ամբիոնը համալրվել է համակարգչային լսարանով, ինչը հնարավորություն է տալիս Դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին գործնական պարապմունքներն անցկացնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Դեղերի քիմիա» առարկայի դասընթացին ուսանողներն ուսումնառում են դեղերի ստեղծման, կառուցման, կատարելագործման (Drug design and development) ժամանակակից մոտեցումները և մեթոդները:

Այսուհետև նրանք հնարավորություն ունեն զարգացնելու իրենց հմտությունները` գործնական պարապմունքների ընթացքում անհատապես աշխատելով համակարգչային մի շարք ծրագրերով:

Այսպես, ուսանողները սովորում են համապատասխան ծրագրերի միջոցով կառուցել մոլեկուլներ, հաշվարկել միացությունների ֆիզիկաքիմիական հատկությունները նկարագրող տարբեր դեսկրիպտորներ, որոնց հիման վրա կարող են կանխատեսել միացության ֆարմակոկինետիկ ցուցանիշները:

Ինչպես նաև դեղի թիրախի ստացման համար սովորում են օգտվել Protein Data Bank (PDB) շտեմարանից, վիզուալիզնել դեղ-թիրախ փոխազդեցությունները, ինչը հնարավրություն է տալիս մոլեկուլային մակարդակով ուսումնասիրել և վերլուծել փոխազդեցության տեսակները:

Ապագա դեղագետները այս հնարավորությունները կարող են օգտագործել նաև իրենց հետազոտական աշխատանքներում,  ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում:

Դեղագիտական ֆակուլտետի կրթության պատասխանատուների  գնահատմամբ` սա լավ հնարավորություն է ընձեռում ապագա դեղագետներին մասնագիտական գործունեությունը դեղերի ստեղծման ուղղությամբ շարունակելու համար:

Այս ուղղությամբ հետաքրքրված ուսանողների համար ամբիոնում այժմ մշակվում է նոր մասնագիտական հետազոտական ուղղվածությամբ կամընտրական (էլեկտիվ)` «Դեղերի դիզայնի հմտություններ» դասընթաց: