ԵՊԲՀ ՌԲՖ շրջանավարտ, ռազմական բժիշկ Արամայիս Հայրապետյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, Զովունու Ռուդիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց անմահացած բժշկի անունը կրող դասասենյակ:
Մերօրյա հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումները յուրաքանչյուր հայի համար երդման, խոստման արարողություն են, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են ազգը, մասնագիտությունը սիրելու, հավատարիմ մնալու կարևոր արժեքները:
ՀՀ պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի պատվոգրերով պարգևատրված, բժշկական լավագույն ծառայության մրցույթ-ստուգատեսում առաջին տեղը զբաղեցրած, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանի մասին սերունդները դեռ երկար կհիշեն՝ օրինակ դարձնելով նրա կատարած սխրանքը:
Մասնագիտական պարտքը կատարելիս կյանքը հայրենիքն տված հերացիականի անունը կրող նորաբաց դասասենյակում սովորող յուրաքանչյուր աշակերտի կփոխանցվի ազգը սիրելու շունչը, ազգասիրության գիտակցումը: