Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դավիթ Արտաշեսի Պատրիկյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1952թ.փետրվար 8, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

1976-1977- ք. Կիրովական, շտապ օգնության կայան, վիրաբույժ

1977-1979 Ծառայել է խորհրդային բանակում՝ լինելով N 36834 զորամասի բուժծառայության պետ

1979-1995 – Հանրապետական կլինիկական հիվանդանոցի /այնուհետեւ ՛՛Արմենիա՛՛ ՀԲԿ / նյարդավիրաբուժական բաժանմունքի օրդինատոր

1995-ից առ այսօր ՛՛Արմենիա ՛՛ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ

1998թ-ից Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի ասիստենտ

2011թ-ից նույն ամբիոնի դոցենտ, ուսումնական բաժնի վարիչ

Վերապատրաստվել է Մոսկվայի, Կիեւի կենտրոնական նյարդավիրաբուժական ինստիտուտներում, Երեւանի առաջատար նյարդավիրաբուժական բաժանմունքներում

Գիտական գործունեություն

2001թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2011թ.ստացել է դոցենտի կոչում

Հանդիսանում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով  «Նյարդավիրաբուժություն» դասագրքի համահեղինակը / 2010 /

60-ց ավել գիտական հոդվածների, 20-ից ավել ռացիոնալիզատորական առաջարկների եւ 9 մոնոգրաֆիաների հեղինակ է:

Հայկ Միրզոյանի ատենախոսության գիտական ղեկավարն է, բազմաթիվ ատենախոսությունների գիտական ընդդիմախոս

Զբաղվում է՝ խրոնիկական սուբդուրալ հեմատոմաների պաթոգենեզի ու բուժման; կրկնակի գանգուղեղային վնասվածքների պաոգենեզի ու բուժման; գանգուղեղային վնասվածքների բուժման ալգորիթմերի ու չափորոշիչների ստեղծման; միջողնային աճառների ճողվածների բուժման, հետվիրահատական բարդությունների ռեցիդիվների; ներգանգային թարախաօջախային օտոգեն եւ օտոնդոգեն բարդությունների վերացման; նյարդավիրաբուժական հիվանդների մոտ պառկելախոցերի վիրաբուժական բուժման; հիպերտենզիվ բնույթի ներուղեղային արյունազեղումների դիֆերենցված բուժման հարցերով:

Հանդիսանում է ՛՛Էկոնոմիկա՞՛ ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ

Հայ գրողների միության անդամ է, հեղինակ է պատմվածքների, բանաստեղծությունների 4 ժողովածուների՝ “՛՛Նվիրում եմ”՛, ՛՛Հոգու քարեր՛՛, ՛՛Կուտակված կաթիլներ՛՛: Պատմվածքները տպագրվել են ՀՀ եւ ԱՄՆ-ում, թարգմանվել են ռուսերեն:

Ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին

Պարգևներ

1978թ. ԽՍՀՄ ԶՈՒ 60-ամյակ հոբելյանական մեդալ՝ ԽՍՀՄ ԳԽ կողմից

1999թ. Երկրապահների միության պատվոգիր

2001թ.՛՛ Մարտական ծառայություն՛՛ մեդալ.

2006թ.՛՛Առաջին գունդ՛՛ մեդալ

2006թ. – ՀՀ ՊՆ պատվոգիր

2006թ.- ՀՀ ԱՆ պատվոգիր

2010թ- ՛՛Մ. Հերացի՛՛ արծաթե մեդալ / ԵՊԲՀ/

2014թ. “Ռազմական համագործակցություն” մեդալ

Մասնագիտական գործունեություն

ՀՀ նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահության անդամ

Եվրոպական եւ համաշխարհային նյարդավիրաբույժների ասոցիացիայի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր, մեկ թոռ

 

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet