Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գառնիկ Արայի Ավետիսյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1981թ., օգոստոսի 11, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

22.11.2016թ.-ից – ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր

2013թ.-ից – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ

2010-2013թթ. – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչի պաշտոնակատար

2010թ. – ԵՊԲՀ թիվ 1 պոլիկլինիկայի ղեկավար

2009-2010թթ. – ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոն, ասիստենտ

2008-2013թթ. – ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ

2005-2008 թթ. – ՀՀ ԳԱԱ «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ, բժշկական փորձաքննության բաժնի պետ

2004-2008թթ. – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոն, ավագ լաբորանտ, այնուհետև՝ ասիստենտ

Գիտական գործունեություն

2007թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բժշկական ռադիոլոգիա» մասնագիտությամբ (ԺԴ 00.14)՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2012թ․– ԵՊԲՀ գիտական խորհուրդի կողմից շնորհվել է դոցենտի կոչում

Ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ է, 15-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ:

Այլ տեղեկություններ

«Ռադիոլոգների հայկական ասոցիացա»-ի փոխնախագահ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր