Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1951 թ. 8 հուլիսի, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
1982թ. առ այսօր աշխատում է Երևաևի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր և կլինիկական քիմիայի (ներկայումս բժշկական քիմիայի) ամբիոնում
1996 թ. առ այսօր աշխատում է նույն ամբիոնում իբրև դոցենտ, ամբիոնի ուսումնական բաժնի վարիչն է
2003թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում
1986թ. վարում է գործնական պարապմունքներ տարբեր ֆակուլտետներում, կարդում է դասախոսություններ և զբաղվում գիտական աշխատանքով
1986թ. մրցույթով անցել է նշված ամբիոնում ասիստենտի պաշտոնի
1985 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը ՛՛Ինքնասոսնձվող երկշերտ պոլիմե¬րային թաղանթներ (բժշկության համար)՛՛ թեմայով օրգանական քիմիայի ինստիտուտում /ք. Երևան/ և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի կոչում:
1976-1982թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սննդի հիգիենայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ, հետո որպես կրտսեր գիտ. աշխատող
1973թ.- 1976թ. աշխատել է Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի օրգանական սինթեզի ամբիոնում որպես լաբորանտ
Անդամակցություն
ԵՊԲՀ բուժական գործ ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
Եղել է ամբիոնների (կենսաքիմիա, դեղագիտական քիմիա, բժշկական ֆիզիկա) ուսումնական աշխատանքների ստուգման հանձնաժողովների անդամ:
2001, 2005, 2015, 2016թթ. ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի որակավորման բարձրացման ֆակուլտետ
Պարգևներ
2005թ. ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»
2010թ. ԵՊԲՀ-ի «Ոսկե կրծքանշան»
2010թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարության պատվոգիր
Ս.Ա. Կարապետյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությամբ ուսանողների համար ուսումնական ձեռնարկների համահեղինակ է ընդհանուր, կենսաֆիզիկական և կենսաօրգանական քիմիա առարկաներից:
34 տպագրված աշխատանքների հեղինակ է, որից 3-ըվերջին մեկ տարում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա, 5 թոռ