Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են ԵՊԲՀ համալսարանական կլինիկաների բաժանմունքներում:
ԵՊԲՀ քոլեջն ավարտելուց հետո լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու ԵՊԲՀ համալսարանական կլինիկաներում:
Դասավանդվող դասընթացների ցանկն՝ ըստ կուրսերի
I կուրս (միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով)
II կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)
Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական
Հայոց լեզվի և խոսքի մշակույթ, տնտեսագիտություն, քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ, իրավունքի հիմունքներ, պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ֆիզդաստիարակություն, էկոլոգիա և լանդշաֆտագիտության հիմունքներ:
Առանցքային հմտություններ
Հաղորդակցություն, անվտանգություն և առաջին օգնություն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ:
Ընդհանուր մասնագիտական
Լատիներեն լեզու տերմինաբանություն, մարդու անատոմիա, հյուսվածքաբանություն, նորմալ ֆիզիոլոգիա, բժշկական գենետիկայի հիմունքներ, պացիենտի կրթում, մարդու կենսագործունեության փուլեր, ընդհանուր և բժշկական հոգեբանության հիմունքները, ընդհանուր դեղաբանություն, առաջին բուժօգնություն, բուժօգնության որակ և անվտանգություն, պացիենտի և բուժաշխատողի իրավունքներ:
II կուրս (միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով)
III կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)
Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական
Ֆիզդաստիարակություն
Ընդհանուր մասնագիտական
Մանրէաբանություն, վիրուսաբանություն, իմունաբանություն, մասնավոր դեղաբանություն, հիգիենա և մարդու էկոլոգիա, համաճարակաբանություն,
Հատուկ մասնագիտական
Քույրական գործի հիմունքներ.
Ինֆեկցիոն վերահսկողության հիմունքներ: Քույրական գործը անհետաձգելի իրավիճակներում, մարմնի բիոմեխանիկա, բուժհաստատություններում թունավոր և վնասակար գործոնների ազդեցությունը բուժանձնակազմի վրա, հիվանդի խնամք: Դեղերի ներմուծման ուղիները, հոգնաներ, արհեստական խուղակներ:
Քույրական գործը թերապիայում.
Հիվանդների հետազոտման եղանակները, շնչառական համակարգի հիվանդությունները, առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Մարսողական և արտազատման համակարգերի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Արյունաստեղծ, ներզատական համակարգերի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Ոսկրամկանային համակարգի հիվանդությունների և ալերգոզների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը:
Քույրական գործը վիրաբուժությունում, մասնավոր վիրաբուժություն, ընդհանուր վիրաբուժություն: Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ, ընդհանուր բաժին: Քույրական գործը մանկաբուժությունում՝ ստամոքսաղիքային, արյան և արյունաստեղծ, սիրտ-անոթային, միզային, ներզատական համակարգերի հիվանդությունները երեխաների մոտ:
III կուրս (միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով)
IV կուրս (հիմնական ընդհանուր կրթության հիմքով)
Ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական
Քաղաքացիական պաշտպանություն և ԱԻ հիմնահարցեր
Ընդհանուր մասնագիտական
Աղետների բժշկություն
Հատուկ մասնագիտական
Քույրական գործը վիրաբուժությունում՝ մասնավոր վիրաբուժություն:
Քույրական գործը մանկաբուժությունում՝ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը երեխաների մոտ, կանխարգելիչ պատվաստումներ, տուբերկուլյոզը, օդակաթիլային հիվանդությունները երեխաների մոտ: Երեխաների բուժկանխարգելիչ օգնություն, նեոնատալ ծառայության հիմնական սկզբունքները, բուժքրոջ գործի իրականացումը, նորածնային շրջանի հիվանդությունները: Աղիքային ինֆեկցիոն հիվանդություննեը, վիրուսային հեպատիտները, պոլիոմիելիտը երեխաների մոտ:
Քույրական գործը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում, ֆիզիոլոգիական մանկաբարձություն: Ախտաանական մանկաբարձություն: Գինեկոլոգիա:
Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ՝ մասնավոր բաժին: Քույրական գործը նյարդաբանությունում: Քույրական գործը հոգեբուժությունում : Քույրական գործը մաշկային և սեռավարակ հիվանդությունների ժամանակ: Քույրական գործը քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունների ժամանակ: Քույրական գործը ակնաբուժությունում: Քույրական գործը գերիատրիայում: Քույրական գործը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում: Քույրական գործը վերականգնողական և ավանդական բժշկությունում: Կլինիկական դեղաանություն: Ամոքիչ խնամք:
Քույրական գործը թերապիայում.
Հիվանդների հետազոտման եղանակները, շնչառական համակարգի հիվանդությունները, առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: Մարսողական և արտազատման համակարգերի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը, խնամքը: