Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր
1972թ., 10 հուլիս, ք. Երևան
Կրթություն
2004թ. In Develop Uppsala AB, Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագիր (Ստոկհոլմ, Շվեդիա)
2003թ. Առողջապահության կառավարման դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահության կառավարման (մենջմենթ) և կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման և մարքեթինգի հիմունքներ» դասընթաց
1998-2000թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոն, ասպիրանտ
1995-1998թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վիրաբուժության թիվ 2 ամբիոն, «Ուրոլոգիա» մասնագիտություն
1989-1995թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1987-1988թթ. ք. Երևան, թիվ 1 հեռակա դպրոց
Աշխատանքային գործունեություն
2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է: 2021թ. դեկտեմբերի 15-ին վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում:
2014թ.-ի ապրիլի 23-ից 2016թ.-ի սեպտեմբերի 9-ը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը
2014թ.-ից առ այսօր ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է
2012-2014թթ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, գործադիր տնօրեն
2009-2013թթ. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ
2008-2012թթ. ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ
2006-2014թթ. ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ
2005-2011թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, պրոֆեսոր
2004-2006թթ. ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
2003-2008թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար
2003-2011թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները
2002-2003թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունք, բժիշկ-ուրոլոգ
2001-2002թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունք, հերթապահող բժիշկ
1987-1993թթ. ՀՍՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք և վիրահատարան, սանիտար, ֆելդշեր
Այլ տվյալներ
2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր»թեմայով,
2005թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկակենսաբանական հիմունքներ» թեմայով,
Երեք մենագրության և 120-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ է:
Պարգևներ
ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»
ՀՀ վարչապետի շնորհակալագիր և հուշամեդալ
ՀՀ Նախագահի կողմից (2017թ. մայիսի 28) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և երկու որդի