Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բալի ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոնների վրա

Սիրտ-անոթային հիվանդություններն աշխարհում մահացությամբ գրավում են առաջին հորիզոնականը: Ընդ որում, մահերի 1/3-ի պատճառը իշեմիկ հիվանդությունններն են: Չնայած, որ իշեմիկ հիվանդության կանխարգելման և բուժման համար առկա հակաթրոմբոտիկ դեղերը ցուցաբերում են մեծ արդունավետություն, սակայն զերծ չեն լուրջ կողմնակի ազդեցություններից:

Ըստ Սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի վերջին տվյալների` չի խրախուսվում նշանակել հակաագրեգանտային թերապիայի «ոսկե ստանդարտ» Ասպիրինի փոքր դեղաչափերը ՍԱՀ ցածր և միջին ռիսկում գտնվող, դիաբետ ունեցող և 70-ն անց անձանց, քանի որ ապացուցված են Ասպիրինի լուրջ արյունահոսական բարդություններ առաջացնելու ռիսկը:

Այս ամենը հիմք են տալիս ուսումնասիրելու և գտնելու նոր և հնարավոր կողմնակի ազդեցություններից զերծ միջոցներ:

Այդ առումով ուշագրավ են բուսական ծագման միջոցները, որոնք ունենալով կենսաբանական ակտիվ միացությունների՝ օրինակ անտոցիանների հարուստ կազմ, ցուցաբերում են մի շարք դեղաբանական, այդ թվում նաև հակաագրեգանտային ազդեցություններ: Անտոցիանների հարուստ կազմ ունեցող բույս է նաև Բալը, սակայն մինչ այսօր չկան հետազոտություններ, որոնք փաստում են Բալի հակաագրեգանտային հատկությունների մասին:

Այս աշխատանքի նպատակն է ապացուցել Բալի հակաագրեգանտային և ՍԱՀ-րի առաջացման նպաստող այլ գործոնների վրա ունեցած ազդեցությունները և այն դարձնել միջոց վերջիններիս կանխարգելման և բուժման նպատակով:

Ժամանակահատված՝
01.10.2022 – 30.09.2023

Ղեկավար՝
Քնարիկ Մկրտիչի Շամիլյան
qnarikshamilyan@gmail.com

Ծածկագիր՝ 22AA-3A006

Տևողություն՝ 12 ամիս

Բյուջե՝ 3.382.000 ՀՀ դրամ

 

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betgaranti atlasbet ngsbahis bankobet bankobet hititbet atlasbet aviator casinoper hititbet portobet kolaybet madridbet aviator atlasbet hititbet atlasbet bankobet madridbet betpark betpark betpark bahsegel