Հայաստանի ֆլորայի սննդային նշանակության որոշ արժեքավոր բուսահումքերը և բուսական արգասիքները՝ որպես սննդի կենսաակտիվ հավելումների և կոնսերվանտների արդյունաբերական ստացման հումքային աղբյուր
Ներկայացվող նախագիծը նվիրված է Հայաստանի ֆլորայի դեղատու արժեքավոր և սննդային նշանակության բուսահումքերի չոր հանուկների և բուսական արգասիքների ֆարմակոգնոստիկ, տեխնոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությանը: Բուսական հանուկներն այսօր բավականին արդիական և հեռանկարային են որպես վիտամինների, կենսական կարևոր ամինաթթուների, կիսաչհագեցած և չհագեցած ճարպաթթուների, հանքային նյութերի և այլ կենսաակտիվ նյութերի հումքային աղբյուր: Հայաստանի ֆլորան միանշանակ ունի այն ներուժը, որն ապագայում հնարավորություն կընձեռի էնդեմիկ բուսահումքերից արդյունաբերական մասշտաբներով հանուկների արտադրության և դրանց՝ որպես սննդի կենսաակտիվ հավելումների արդյունավետ, տնտեսապես մատչելի արտադրության կազմակերպման համար: Նշված գործընթացը կարժևորվի գնային ցածր մակարդակով և օտարածին կենսաակտիվ հավելումների համեմատ շուկայական բարձր մրցակցությամբ: Նշված նախագծի առաջադրումը պայմանավորված է հայրենական ֆլորայում՝ մեզ հետաքրքրող բույսերի հումքային բավարար աղբյուրներով, ինչպես նաև բուսահումքերից և բուսական արգասիքներից էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ, անվտանգ և տնտեսապես մատչելի արտադրանք ունենալու, դրանք հավաստագրելու և տեղական շուկայում սինթետիկ ծագման արգասիքներ և ոչ օֆիցինալ բուսահումքեր պարունակող սննդային հավելումների կիրառման ոլորտը սահմանափակելու անհրաժեշտությամբ: |
Ժամանակահատված՝ Ղեկավար՝ դ.գ.դ., պրոֆեսոր Ծածկագիր՝ 21T-3C263 Տևողություն՝ 36 ամիս Բյուջե` 21.000.000 ՀՀ դրամ |