Հայկական պոպուլյացիայի գենետիկական ապարատի կայունության գնահատումը շաքարային դիաբետի դեպքում միկրոկորիզային թեստի միջոցով
Նախագծի նպատակն է ուսումնասիրել միկրոկորիզների և այլ կորիզային անոմալիաների մակարդակը առողջ և շաքարային դիաբետով հիվանդների բերանի խոռոչի լորձաթաղանթի բջիջներում և ստացված ցուցանիշների հիման վրա փորձել գտնել դրանց կորելյացիոն կապը, անցկացնել մի շարք անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ բոլոր խմբերի (առողջ և հիվանդ) ներկայացուցիչների համար և զուգահեռ կատարել ուսումնասիրություն հարցաթերթիկների միջոցով: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել գենոտոքսիկ և ցիտոտոքսիկ երևույթները հիվանդ և առողջ մարդկանց սոմատիկ բջիջներում: Այս ուսումնասիրության արդյունքները կավելացնեն և կընդլայնեն բազային գիտելիքները շաքարային դիաբետով մարդկանց օրգանիզմում կատարվող բջջագենետիկական և բջջաբանական փոփոխությունների ոլորտում: Նաև կնպաստեն լաբորատոր ցանցի ստեղծմանը, որը հեռանկարում կարող է թույլ տալ գնահատել հիվանդության ռիսկը մարդու օրգանիզմում միկրոկորիզների մակարդակի հետազոտման հետ կապված որպես կանխատեսող թեստ: Սույն նախագիծը համարվում է պիլոտային և ստացված արդյունքների հիման վրա կարելի է ձևավորել հետագա գիտական աշխատանքի զարգացումը: |
Ժամանակահատված՝ Ղեկավար՝ կ.գ.թ. Ծածկագիր՝ 21T-3A319 Տևողություն՝ 24 ամիս Բյուջե՝ 12.000.000 ՀՀ դրամ |