Իմունիտետի ալարմինների դերը կարդիոմիոպատիայի զարգացման գործընթացում և դրանց ազդման մեխանիզմը
Տարբեր էթիոլոգիայի միոկարդիտներով պայմանավորված կարդիոմիոպատիաների զարգացման ռիսկային գործոնների բացահայտման նպատակով կլինիցիստների, ֆիզիոլոգների և իմունոլոգների ուշադրությունը պետք է ուղղված լինի սրտի վրա նախաբորբոքային միջնորդանյութերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրմանը: Բակտերիալ և վիրուսային ծագման էկզոգեն միջնորդանյութերը (PAMPs) և սրտամկանի վնասման դեպքում արտադրվող էնդոգեն գործոնները (DAMPs) հարուցում են սրտամկանի բորբոքում և որպես հետևանք՝ քրոնիկ սրտային անբավարարություն: PAMPs և DAMPs նախաբորբոքային միջնորդանյութերը հանդիսանում են բնածին կամ հարմարողական իմունիտետի խթանիչներ և ընդգրկվում են «իմունիտետի ալարմիններ» խմբում: Իոնային անցուղիների և բջջային մեսենջերների ներգրավվումը սրտի վրա ալարմինների ազդեցության մեխանիզմում գրեթե ուսումնասիրված չէ: Տվյալ խնդրի լուծումը ենթադրում է սրտի գործառական ցուցանիշների վրա իմունիտետի ալարմինների ազդեցության մեխանիզմի in vivo և in vitro ուսումնասիրություն՝ ֆարմակոլոգիական վերլուծության մեթոդով: Սրտի վրա ալարմինների ազդեցության մեխանիզմի հայտնաբերումը հնարավորություն կտա շտկել նրա իմունային պատասխանը և նախադրյալ հանդիսանալ սրտային անբավարարության հանգեցնող և հաճախ մահացու ելքով ուղեկցվող միոկարդիտների կանխարգելման և բուժման ռազմավարության առավել ճշգրիտ ընտրության համար: |
Ժամանակահատված՝ Ղեկավար՝ կ.գ.դ., պրոֆեսոր Ծածկագիր՝ 21T-3A112 Տևողություն՝ 36 ամիս Բյուջե՝ 20.700.000 ՀՀ դրամ |