Խխունջային ֆունկցիան ականջի աղմուկով նորմալ լսողությամբ հիվանդների մոտ
Ականջի սուբյեկտիվ աղմուկը արդի բժշկության մեջ կարևորագույն խնդիրներից է հանդիսանում: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ականջի աղմուկով նորմալ լսողությամբ հիվանդների մոտ և աղմուկի ազդեցությանը ենթարկված ականջի աղմուկով կամ առանց աղմուկի նորմալ լսողների մոտ խխունջային ֆունկցիան։ Ուսումնասիրության նյութը՝ ա) Նորմալ լսողությամբ առանց ականջի աղմուկի հսկվող խումբ, բ) Ականջի սուբյեկտիվ աղմուկով նորմալ լսողությամբ հիվանդներ, գ) Աղմուկի ազդեցությանը ենթարկված ականջի աղմուկով կամ առանց աղմուկի նորմալ լսողներ: Այս խումբը հավաքագրվելու է արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից: Ուսումնասիրության մեթոդները՝ ա) Տոնալ շեմքային աուդիոմետրիա, բ) Աղավաղման արդյունք հանդիսացող օտոակուստիկ էմիսիայի գրանցում՝ DPOAE, գ) Կարճալատենտ լսողական հարուցված պոտենցիալների գրանցում, դ) Ականջի աղմուկի ազդեցության գնահատում հարցաշարի միջոցով։ |
Ժամանակահատված՝ Ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ծածկագիր՝ 21T-3B161 Տևողություն՝ 36 ամիս Բյուջե` 19.965.000 ՀՀ դրամ |