Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պանդեմիայի պայմաններում երեխաների և դեռահասանների հարկադիր ինքնամեկուսացման և հեռավար ուսուցման հոգեբանական հետևանքների խնդիրները: Երեխաները կբացահայտե՞ն իրենց գաղտնիքը՝ կորոնավիրուսային երկընտրանք և ԼՕՌ պաթոլոգիայի սիմպտոմների առանձնահատկությունները

Մարդու բոլոր կորոնավիրուսները հիմնականում առաջացնում են շնչառական ուղիների վարակներ: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ երեխաները նույնքան հավանական է վարակվեն SARS-CoV-2 վարակով: Վիրուսը կարող է մինչև 22 օր մեկուսացվել քթի խոռոչում:

Երեխաների և դեռահասների համար COVID-19 համաճարակը առաջին մեծ սթրեսային համայնքային իրադարձությունն էր: Այս իրավիճակը կարող է հանգեցնել հոգեբանական անհանգստության և դեպրեսիվ տրամադրության:

Պլանավորվող ծրագրով հիմնավորվելու է SARS-CoV-2 վիրուսով վարակված երեխաների և դեռահասների շրջանում ԼՕՌ ախտանիշների դրսևորման առանձնահատկությունները:

Հետհամաճարակային ժամանակաշրջանում գնահատելով երեխաների և դեռահասների հոգեկան առողջության կարիքները՝ հիմնավորվելու է գործողությունների պլանը: Գնահատվելու է ինքնամեկուսացման և հեռավար ուսուցման պայմաններում հոգեբանական արձագանքների միջմշակութային առանձնահատկությունները:

Ուսումնասիրվելու են տարբեր տարիքային խմբերում վերին շնչուղիների էպիթելում ACE 2 ընկալիչների քանակը, խտությունը, առանձնահատկությունները:

Գնահատվելու է բուսական հավաք ինհալյացիայի համար HERBAROMA-ի, «Նարին-Է» նրբաքսուքի արդյունավետությունը:

Ծրագրի արդյունքները ձևակերպվելու են պանդեմիայի հոգեբանական հետևանքների հաղթահարման ուղիների առաջարկությունների փաթեթի ձևաչափով:

Ժամանակահատված՝
01.10.2022 – 30.09.2024

Ղեկավար՝ բ.գ.թ.
Սիրանուշ Աշոտի Մկրտչյան
msirik87@yahoo.com

Ծածկագիր՝ 22YR-3B014

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 17.380.000 ՀՀ դրամ

 

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis