«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են Շվեդիայից ժամանած բժիշկները

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են Շվեդիայից ժամանած բժիշկները

Փորձի փոխանակման նպատակով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են Շվեդիայի Յոնչոպինգ քաղաքի նեոնատալ ծառայության ղեկավար Ֆրեդրիկ Ինգեմանսոնին և նույն քաղաքի «Ռիհով» հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Սիմոն Ռունդքուիստին:

Բժիշկները համալսարանական հիվանդանոցի մանկաբույժների հետ քննարկում են մասնագիտական մի շարք հարցեր, զննում տասնյակ հիվանդների, տրամադրում խորհրդատվություն:

Շվեդիայից ժամանած բժիշկները նշել են, որ տպավորված են համալսարանական հիվանդանոցի աշխատանքով: