Հնդիկ ապագա բժիշկները համալսարանի հանրակացարանում նշեցին գույների և ուրախության տոնը՝ Հոլին, որը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի, խավարի նկատմամբ, ձմռան ավարտը և գարնանամուտը:
Գարնանային այս տոնակատարությունն անցկացվեց Ուսանողական խորհրդարանի աջակցությամբ։
Ավանդաբար Հոլին նշում են «Գուլալ» կոչվող գույներով. դրանք պատրաստվում են բնական ծաղիկներից, բազուկից, քրքումից, հատապտուղներից:
Փառատոնի մասնակիցներն իրար ջրեցին գունաներկված ջրով ու տարածեցին բուժիչ խոտերի ծաղկաթերթեր՝ տոնը վերածելով պայծառ գույների շքերթի։
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը և Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Սետհին բժշկական համալսարանի ղեկավարության անունից շնորհավորեցին հնդիկ ուսանողներին՝ մաղթելով նրանց և նրանց ընտանիքներին ուրախ Հոլի: