Ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանասեր Գայանե Աշոտի Դավթյանը:
2003 թվականից նա ամբիոնում մասնագիտական գործունեություն է ծավալել:
Նախքան այդ 1977-1980թթ. գրադարանավար է եղել Կանազի մշակույթի պալատում, 1980-1983թթ. Հանրային հեռուստաընկերությունում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, խմբագիր, 1988-2000թթ. «Մաշտոց» հայկական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1998-2002թթ. «Daylight» և «Victory» սոցիալական ծառայության աշխատակից ADHC առողջապահական կենտրոնում, 1984-2002թթ. ապրել և աշխատել է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում:
Արժանացել է բազմաթիվ պարգևների և շնորհակալագրերի:
Գործընկերները Գայանե Դավթյանին միշտ հիշում են ժպտադեմ, աշխույժ, կյանքով և եռանդով լցված, նվիրված սիրելի աշխատանքին, արվեստին ու գրականությանը:
Հայոց լեզվի ամբիոնում կազմակերպվող միջոցառումների ակտիվ մասնակից է եղել, միշտ ուսանողների կողքին` բարի, հոգատար, բայց և խստապահանջ, պատասխանատու:
Բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի անունից ցավակում ենք ԵՊԲՀ դասախոսի ընտանիքի անդամներին, հարազատներին:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-20:00-ն, «Եդեմ» սգո սրահում (Էրեբունի, Ավտոշուկայի խաչմերուկ, Խաչիկ Դաշտենց 68/1) հուղարկավորությունը՝ վաղը՝ նույն վայրից, ժամը 13:00-ին: