«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները

«Տարիքը՝ որպես որոշիչ գործոն կորոնավիրուսի հանդեպ իմունային պատասխանում». ԵՊԲՀ հետազոտողների հետազոտության արդյունքները

«Կորոնավիրուսից հետո ձևավորվող հակամարմիններ-միջնորդված հումորալ իմունային պատասխանի տարիքային առանձնահատկությունները» նոր գիտական հոդվածը հրապարակվել է «Elsevier» հրատարակչության կողմից՝ «Experimental Gerontology» (Q1, Biochemistry) ամսագրում։

Տվյալ ուսումնասիրության ընթացքում թիմը հետազոտել է, թե ինչպես է տարիքը ազդում SARS-CoV-2 վարակի հանդեպ ձևավորված հակամարմիններով միջնորդված հումորալ իմունային պատասխանի վրա։

Մեր արդյունքները մարտահրավեր են նետում «իմունածերացման» դասական տեսությանը, ըստ որի տարիքի մեծացման հետ հակամարմին-միջնորդված իմուն պատասխանը թուլանում է։ Ըստ մեր տվյալների՝

  • 60-ից բարձր տարիքի անձանց արյան շիճուկում հայտնաբերվել է կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների ավելի բարձր մակարդակ՝ համեմատ 60 տարեկանից ցածր մասնակիցների։
  • 18-59 տարիքային խմբի մոտ դիտվել է հակա-SARS-CoV-2 (S) հակամարմինների ավելի բարձր հարաբերական չեզոքացնող ակտիվություն և ավիդություն, ինչը վկայում է որակական տարբերությունների մասին։
  • 50–59 տարիքային խմբի իմունային պատկերը ավելի մոտ է 60-ից բարձր տարիքային խմբին։
  • Սեռը և հիվանդության ծանրությունն էական ազդեցություն ունեն հակամարմինների արտադրման մակարդակի վրա։
  • 60-ից բարձր տարիք ունեցող կանանց օրգանիզմում արտադրվում է ավելի մեծ քանակի հակամարմին՝ անկախ հիվանդության ծանրությունից։

Այս աշխատանքն իրականացվել է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի, ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լաբորատորիայի և այլ ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :