Ռեկտորատի հերթական նիստ անցկացվեց

Ռեկտորատի հերթական նիստ անցկացվեց

Ռեկտորատի այսօրվա նիստում ըստ ոլորտների` պատասխանատուները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ու նախատեսվող աշխատանքները:

Գիտական խորհրդի ապրիլի 30-ին կայանալիք նիստի հարցերի հաստատումից մինչև բուհական նոր նախաձեռնությունները քննարկվեցին նիստում:

Մասնավորապես Գիտական խորհրդի նիստում ծավալուն անդրադարձ կկատարվի համալսարանական հիվանդանոցների հաջողություններին:

Առաջիկայում ուսանողները և վերլուծական ստորաբաժանումը` «Հերացի» վերլուծական կենտրոնը, մասնագետների ընդգրկմամբ, կկազմակերպի միջոցառումներ` ուղղված շրջակա միջավայրի առողջացմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ուրախությամբ փաստեց նաև այն հանգամանքը, որ հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։

Այս գնահատականը հիմնված է մեծածավալ հետազոտության վրա, որի ընթացքում վերլուծության է ենթարկվել ողջ հետխորհրդային տարածաշրջանի բժշկական համալսարանների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետներ ունեցող համալսարանների գեներացրած գիտական արդյունքը։ Այն չափվել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածների միջոցով։

Ռեկտորի գնահատմամբ` հաջողությունը միջազգային կարգավիճակ ունեցող բուհի համար հերթականն է և շատ պատվաբեր:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: