Անցկացվում է առաջին բուժօգնության մասնագետների վերապատրաստման դասընթաց

Անցկացվում է առաջին բուժօգնության մասնագետների վերապատրաստման դասընթաց

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում արդեն երկրորդ օրն է, ինչ ամերիկյան Code 3 Life կազմակերպության մենթորների կողմից անցկացվում է առաջին բուժօգնության մասնագետների վերապատրաստման դասընթաց։

Ծրագիրն իրականացվում է բժշկական մայր բուհի և «Հենար» հիմնադրամի համատեղ ջանքերով։ Դրա շնորհիվ՝ AHA (American Heart Association) ստանդարտներին համապատասխան, կունենանք 6 ինստրուկտոր BLS (Basic Life Support) ծրագրից, իսկ 4 մասնագետ՝ ASLC ծրագրից։

Որակավորում ստանալուց հետո մեր մասնագետները իրենք կանցկացնեն առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ ԵՊԲՀ ուսանողների, կամավորների և արտաքին շահառուների համար։

Դասընթացների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն կհրապարակվի հետագայում։