Բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներն այցելեցին մեծանուն հայ նկարիչ և արվեստագետ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացան արվեստագետի գործունեությանը և հարուստ ժառանգությանը։
ՌԲՖ-ն, պահպանելով արդեն ձևավորված ավանդույթը, շարունակում է ապագա ռազմական բժիշկների ճանաչողական միջոցառումներ իրականացնել։ Կուրսանտական կազմի համար պարբերաբար կազմակերպվում են այցեր դեպի մշակութային օջախներ, արվեստի գործիչների տուն-թանգարաններ, պատկերասրահներ, հուշահամալիրներ:
ՌԲՖ կուրսանտները խորապես տպավորվեցին նկարչի բազմաժանր և բազմաբնույթ ստեղծագործությունների հավաքածուներով, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին տուն-թանգարանի աշխատակիցներին։
Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ ուժեղ և բանիմաց ռազմական բժիշկներ կրթելուն զուգահեռ, կարևորում է, որ ֆակուլտետն ավարտած ռազմական բժիշկը շրջապատում առանձնանա ոչ միայն իր մասնագիտական գերազանց գործունեությամբ, այլև պատկերացում ունենա մշակույթի և արվեստի մասին։
Կուրսանտական կազմը ևս հետաքրքրված է այսպիսի այցերով, ինչը երևում է այդպիսի այցելությունների ընթացքում նրանց ակտիվությամբ։