Հայ և ֆրանսիացի նյարդաբանները կանցկացնեն էլեկտրամիոգրաֆիային նվիրված 10-րդ հանդիպումը

Հայ և ֆրանսիացի նյարդաբանները կանցկացնեն էլեկտրամիոգրաֆիային նվիրված 10-րդ հանդիպումը

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ապրիլի 21-ին հայ և ֆրանսիացի մասնագետները կհանդիպեն էլեկտրամիոգրաֆիային (ԷՄԳ) նվիրված արդեն 10-րդ աշխատաժողով-սեմինարի շրջանակում: Երկու երկրի նյարդաբանները սերտորեն համագործակցում են 2020 թվականի պատերազմից ի վեր:

Այս անգամ հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, ԷՆՄԳ լաբորատորիայի հիմնադիր, նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանը կներկայացնի հետազոտության արդյունքների հիման վրա զեկույց գրելու նրբությունները, իսկ արտերկրի գործընկերները՝ Լիոնի համալսարանական հիվանդանոցի ԷՆՄԳ լաբորատորիայի ղեկավար, նյարդաբան Ֆրանսուազ Բուհուրը և նույն հիվանդանոցի նյարդաբան, ԷՆՄԳ մասնագետ Լոռան Ժոմիռը բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումների միջոցով կխոսեն ԷՆՄԳ տվյալների և պարամետրերի, ինչպես նաև դրանց ճիշտ մեկնաբանման մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի բազմաթիվ նյարդային վնասվածքներ ունեցող վիրավոր զինվորների հետազոտման ուսումնասիրությունների արդյունքներին, կքննարկվեն բարդ և հետաքրքիր կլինիկական դեպքեր:

Օր

Ժամ

Րոպե
Սկիզբ
21/04/2026 00:00
Վայր
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց

Կապ

Ներբեռնել ծրագիրը