Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը

ԵՊԲՀ ուսանողների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար

Նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը շարունակել Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանում՝ 5 ամիս տևողությամբ: Նախագծին չեն կարող մասնակցել 2026-2027 ուս․ տարվա ավարտական կուրսի ուսանողները:

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. ապրիլի 30-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ուսումնառության համաձայնագիր` ստորագրված դեկանի կողմից (Learning Agreement),
  • CV:

Ուսումնառության համաձայնագիրը կազմելու համար ԹԱՀ դասընթացների ցանկին ծանոթանալ այստեղ` https://www.auth.gr/faculties/ , https://eurep.auth.gr/en/students/info , http://qa.auth.gr/en/studyguide:

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝  (010) 56 05 94, (010) 54 72 63: