ԵՊԲՀ-ում շարունակվում է «Մասնագետ» ծրագիրը՝ նոր սերնդին օգնելու մասնագիտական կողմնորոշման հարցում

ԵՊԲՀ-ում շարունակվում է «Մասնագետ» ծրագիրը՝ նոր սերնդին օգնելու մասնագիտական կողմնորոշման հարցում

Բժշկական մայր բուհում շարունակվում է Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Մասնագետ» ծրագիրը, որի նպատակն է օգնել դպրոցականներին առավել հստակ պատկերացնել իրենց ապագա մասնագիտական ուղին։

Ծրագրի շրջանակում համալսարանը հյուրընկալել էր հանրակրթական հերթական հաստատության աշակերտներին, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու բժշկական կրթության առանձնահատկություններին և համալսարանի առօրյային։ Այցի ընթացքում աշակերտները մասնակցեցին առաջին օգնության թեմայով ուսուցողական դասընթացների, որտեղ ձեռք բերեցին կարևոր գործնական գիտելիքներ՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար։
Բացի այդ, մասնակիցները շրջեցին համալսարանի տարածքում, այցելեցին թանգարան, որտեղ ծանոթացան բժշկության պատմությանը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացում՝ հնարավորություն տալով նրանց վաղ փուլում բացահայտել իրենց հետաքրքրությունները և կարողությունները։