Բժշկական մայր բուհում նոյեմբերի 9-17-ը կանցկացվի միջբուհական ուսանողական մրցաշար, որի շրջանակում տարբեր բուհերի ուսանողները կմրցեն մարզական, ինտելեկտուալ և ստեղծագործական մի շարք մրցաձևերում։
Մրցաշարի մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց մարզական պատրաստվածությունը, գիտելիքը, ստեղծագործական ունակություններն ու թիմային ոգին՝ ուժերը փորձելով ֆուտբոլի, վոլեյբոլի, շախմատի, նկարչության, երգի, պարի և ինտելեկտուալ մրցույթներում։
Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ հանդիսավոր բացման արարողությամբ, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրվա շրջանակում, կամփոփվեն արդյունքները և տեղի կունենա փակման արարողությունը։