Պորտուգալիայի Կոիմբրայի համալսարանը Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի շրջանակներում հայտարարում է դիմում-հայտերի ընդունում` 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 3 ամիս ժամկետով շարժունություն իրականացնելու նպատակով:
Նախագծին կարող են մասնակցել միայն Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ կլինիկական օրդինատորները և ասպիրանտները։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս/թ հունիսի 15-ը Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել պահանջվող հետևյալ փաստաթղթերը`
Շարժունության համաձայնագիրը կազմելու համար այցելել՝ https://www.uc.pt/en/ects/catalogo ։
Մասնակիցների անգլերենի առնվազն B2 իմացությունը պարտադիր է:
«Հոգեբուժություն» և «Մանկաբուժություն» առարկաները դասավանդվում են բացառապես պորտուգալերեն լեզվով։
Հարցերի դեպքում դիմե՛լ ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին:
Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63