Անցկացվեցին գործնական դասընթացներ սպիրոմետրիայի ոլորտում

Անցկացվեցին գործնական դասընթացներ սպիրոմետրիայի ոլորտում

«Հերացի» հիվանդանոցային համալիրի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկան և բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնը հյուրընկալել էին «Սպիրոմետրիա․ կատարում և արդյունքների մեկնաբանություն» գործնական դասընթացների մասնակիցներին:

Հունիսի 19-24-ը հաջողությամբ իրականացված դասընթացները համատեղ կազմակերպվել էին «Santé Arménie» ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից։

Դասընթացների շարքն անցկացվեց նաև Արմավիրի, Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում:

Ծրագրին մասնակցեց շուրջ 60 մասնագետ՝ թոքաբաններ, ալերգոլոգներ և կլինիկական իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ և թերապևտներ։

Այս գործնական աշխատանքներն ափոփեցին շուրջ 8 ամիս տևած ուսումնական ծրագիրը, որի ընթացքում մասնակիցներն ակտիվորեն ներգրավված էին վեբինարներում և ինքնաուսուցման դասընթացներում՝ ամրապնդելով իրենց տեսական և գործնական գիտելիքը սպիրոմետրիայի ոլորտում։