Վիրտուալ OSCE․ կլինիկական մտածողության գնահատման արդյունավետ գործիք

Վիրտուալ OSCE․ կլինիկական մտածողության գնահատման արդյունավետ գործիք

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, Կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ Ռաֆայել Մեսրոպյանը, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ասլանյանը 2025 թվականի հուլիսի 7-11-ը մասնակցել են Թբիլիսի Պետրե Շոթաձեի անվան բժշկական ակադեմիայում կազմակերպված «V-OSCE—our digitalized tool designed for the Objective Structured Examination of Clinical Reasoning Skills of Medical Students» վերապատրաստման դասընթացին: Շարունակական մասնագիտական կրթության եվրոպական հավատարմագրման խորհրդի կողմից (EACCME®) համալսարանական մասնագետներին շնորհվել են CME (ECMEC® s) կրեդիտներով հավաստագրեր:

V-OSCE-ն կամ հայերեն հապավմամբ վիրտուալ ՕԿԿՔ-ն (Objective Structural Clinical Exams) թվայնացված գործիք է, որը նախատեսված է բժշկական ուսանողների կլինիկական հմտությունների օբյեկտիվ կառուցվածքային քննության համար` վիրտուալ տիրույթում:
Այն բժշկական կրթության և գնահատման ամենահաստատված և արդի ձևաչափերից է աշխարհում:

Նման դասընթացին Ռ. Մեսրոպյանը, որը միաժամանակ հանդիասանում է նաև ԵՊԲՀ OSCE քննության պատասխանատուն, մասնակցել էր նաև 2024 թ-ին` առցանց, սակայն գործուղման ընթացքում ավելի մանրամասն ծանոթանալով վիրտուալ ՕԿԿՔ կիրառման նրբություններին, առավելություններին, ծրագրային հնարավորություններին, վերջինիս կողմից առաջարկվեց վիրտուալ ՕԿԿՔ-ն ներդնել նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում` որպես գործնական ունակությունների գնահատման լրացուցիչ մեթոդ:

«Վիրտուալ ՕԿԿՔ-ն լայն կիրառում է գտել բազմաթիվ եվրոպական երկրներում: COVID-19 համաճարակի ժամանակ այս մեթոդը ստեղծվել էր կարանտինային պայմաններում տրադիցիոն ՕԿԿՔ-ին փոխարինելու նպատակով: Սակայն ինչպես արդյունավետության, այնպես էլ կիրառման պարզ մեթոդաբանության և օբյեկտիվության շնորհիվ վիրտուալ ՕԿԿՔ-ն շարունակեց կիրառությունը և հետքովիդյան ժամանակահատվածում` որպես գործնական հմտությունների գնահատման վիրտուալ քննական ձևաչափ: Բազմաթիվ երկրներում վիրտուալ ՕԿԿՔ-ն կիրառվում է որպես ամփոփիչ ատեստավորման քննությունների կարևորագույն բաղադրիչ` տրադիցիոն ՕԿԿՔ-ի և թեստային քննությանը զուգահեռ»,- մանրամասնում է Ռ.Ն.Մեսրոպյանը:

Վիտուալ ՕԿԿՔ կլինիակական ամբիոններում որպես լրացուցիչ գնահատման մեթոդ ներդնելու անհրաժեշտության և հեռանկարների մասին ԵՊԲՀ Գիտական Խորհրդի 2025 թ. տարեկան զեկույցում հանգամանալից անդրադարձել էր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը:

Բազմաթիվ քննարկումներից, ուսումնամեթոդական հանձնաժողովին ներկայացնելուց, ինչպես նաև համալսարանի հնարավորություններն ու ռիսկերը գնահատելուց հետո վերոհիշյալ մեթոդը 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ներդվեց և հաջողությամբ կիրառվեց ԸԲՖ 5-րդ կուրսի մի շարք ամբիոնների գնահատման բազմաբաղադրիչ համակարգի մեջ: Վիտուալ ՕԿԿՔ քննությունը հատկապես կարևորվում է ուսանողի կլինիկական մտածելակերպի գնահատման առումով։

Քննական այս ձևաչափի ներդրումը ևս մեկ կարևորագույն քայլ է ինչպես բուհի անընդմեջ զարգացման և կատարելագործման, այնպես էլ միջազգայնացման գործընթացներում։ Բժշկական բուհում կրթության պատասխանատուների գնահատմամբ` մեթոդի կիրառումը նախատեսվում է ընդյալնել` ընդգրկելով բազմաթիվ նոր կլինիկական ամբիոններ, ինչը կնպաստի ավելի մեծ մասնաբաժնով գնահատել ուսանողների գործնական ունակությունները: Գնահատման այս ձևաչափը էլ ավելի կնպաստի կրթության որակի բարձրացմանը և էլ ավելի համապատասխանեցմանը միջազգային չափորոշիչներին: