Առողջապահության համաշխարհային միտումները․ Խորվաթիայի առողջապահության նախարարը դասախոսություն կվարի ԵՊԲՀ-ում

Առողջապահության համաշխարհային միտումները․ Խորվաթիայի առողջապահության նախարարը դասախոսություն կվարի ԵՊԲՀ-ում

Երևանի պետական բժշկական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Առողջապահության համաշխարհային միտումները. Խորվաթիայի փորձը» խորագրով դասախոսությանը, որը կվարի Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարար, դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Իրենա Հրստիչը:

Բանախոսի մասին.

Դոկտոր Իրենա Հրստիչն ունի կլինիկական փորձառություն, ինչպես նաև բժշկական կրթության, հիվանդանոցային կառավարման և առողջապահական քաղաքականության մշակման հարուստ փորձ:

Ավարտելով Զագրեբի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ նա մասնագիտացել է ներքին հիվանդությունների և գաստրոէնտերոլոգիայի ոլորտում: Վերապատրաստվել է Ամստերդամի, Տորոնտոյի և Հանովերի առաջատար բժշկական կենտրոններում: Եղել է Պուլայի գլխավոր հիվանդանոցի տնօրենը, իսկ 2024 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Խորվաթիայի առողջապահության նախարարի պաշտոնը:

Դասախոսության թեմաները.

Հանդիպման ընթացքում բանախոսը կանդրադառնա առողջապահության ոլորտը ձևափոխող համաշխարհային մարտահրավերներին, այդ թվում՝

  • Բնակչության ծերացմանը և քրոնիկ հիվանդությունների աճին,
  • Բժշկական կադրերի վրա ճնշումներին և կլիմայական ռիսկերին,
  • Թվային առողջապահության և արհեստական բանականության (AI) դերին,
  • Դիմակայուն, արդարացի և պացիենտակենտրոն առողջապահական համակարգերի կառուցմանը:

Հրավիրում ենք ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմին, բժիշկներին, հետբուհական կրթություն ստացողներին և ուսանողներին:

ԵՊԲՀ, Պիվազյանի անվան 5-րդ լսարան (Կենտրոնական մասնաշենք, Գմբեթի տակ),

Ամսաթիվը` հոկտեմբերի 1,

Ժամը` 13:00-ին