«ԳԼՕԲՈւՍ» կրթական ծրագիրը հայտարարում է նոր խմբի ընդունելություն

«ԳԼՕԲՈւՍ» կրթական ծրագիրը հայտարարում է նոր խմբի ընդունելություն

Ցանկանո՞ւմ ես բժշկություն սովորել ավելի խորությամբ, զարգացնել կլինիկական մտածողությունդ և ձեռք բերել միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիք։

«ԳԼՕԲՈւՍ»-ը ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությունն է՝ հիմնված բժշկական կրթության ամերիկյան մոտեցումների վրա։

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին։

  • Ինտենսիվ ուսուցում՝ շաբաթական 4 պարապմունքով
  •  Միջազգային հեղինակավոր ուսումնական աղբյուրներ
  • Կլինիկական դեպքերի վերլուծություն և ինտերակտիվ քննարկումներ
  • Թեստավորում և գիտելիքի խորացված ամրապնդում

Մասնակցության կարևոր պայմաններ.

  • լինել ԵՊԲՀ 4-րդ կամ 5-րդ կուրսի ուսանող,
  • անգլերենի բավարար իմացություն,
  • պատրաստակամություն՝ ինտենսիվ ուսուցման և կանոնավոր հաճախման համար:

Ընտրությունն իրականացվում է անգլերենով անցկացվող հարցազրույցի միջոցով։

Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 8, ժամը 18:00։

Գրանցվի՛ր հարցազրույցին

«ԳԼՕԲՈւՍ»՝ սովորի՛ր խորությամբ, մտածի՛ր կլինիկորեն։

Տեսանյութ