ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնում կազմակերպվում են միջոցառումներ՝ ապագա բժիշկներին խրախուսելով մասնակցել և սպորտային բազմաթիվ հաջողություններ գրանցել:
Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի և Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից կազմակերպվել էր ցուցադրական խաղ, որին մասնակցում էին ինչպես բուհի ուսանողները, այլև ֆեդերացիայի անդամները:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանի խոսքով՝ նման միջոցառումների նպատակը բուհում սպորտաձևերի զարգացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպի օրինակ ծառայելը:
«Բժշկական մայր բուհի բազմաթիվ ուսանողներ ընտրած մասնագիտությունը սիրով համատեղում են սպորտի հետ ՝ գրանցելով լավագույն արդյունքները: Բադմիտոնի մրցումներում ևս ուսանողներն ակտիվություն են ցուցաբերում: Այն ամենաարագ սպորտաձևն է, որը զարգացնում է նաև ուշադրությունն ու տրամաբանությունը»,- հավելում է Հարություն Թամիրյանը՝ նշելով, որ առաջիկայում ևս տարբեր միջոցառումներ են նախատեսված: