Համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն գիտելիքներով

Համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն գիտելիքներով

Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: 

Գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության զարգացումն ու առաջընթացը, քանի որ համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն գիտելիքներով: 

100-ամյա բժշկական կրթօջախի համար ևս ուսանողությունը կարևոր և անգնահատելի դերակատար ունի, ովքեր զինված են ապագայի նոր, լուսավոր գաղափարներով ու նախաձեռնություններով։ 

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ դարից ավելի է կերտում է առողջ ապագա, առողջ հայրենիք և այս կարևոր առաքելությունն անհնար է պատկերացնել առանց ուսանողների, ապագա բժիշկների նոր սերունդների: 

Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ, նպատակների իրականացում: Շարունակե՛ք հարստացնել ձեր գիտելիքները, նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը՝ հաջողության հասնելու, մրցունակ լինելու և մարտահրավերները հաղթահարելու համար։

 

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր