2026-2027 ուստարվա օտարերկրյա առաջին կուրս ըստ մասնագիտությունների ընդունված դիմորդների ցուցակը

2026-2027 ուստարվա օտարերկրյա առաջին կուրս ըստ մասնագիտությունների ընդունված դիմորդների ցուցակը

Հարգելիˊ օտարերկրյա դիմորդներ, հրապարակվում է 2026թ. Ընդունելության առաջին փուլի արդյունքները.

📌 2026-2027 ուստարվա օտարերկրյա առաջին կուրս ըստ մասնագիտությունների ընդունված դիմորդների ցուցակը

Հարգելիˊ դիմորդներ, եթե ձեր անունը չկա հրապարակված ցանկում, ապա մինչև 30.09.2026թ. կարող եք դիմում-հայտ ներկայացնել ԵՊԲՀ նախապատրաստական բաժին ընդունելության համար: Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Նախապատրաստական բաժին (ԵՊԲՀ գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ):

❗ Առաջին կուրս ընդունված ուսանողներին

Առաջին կուրս ընդունված ուսանողները պետք է ներկայանան Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտ (Աբովյան 50/5, 2-րդ հարկ): Ընդունված ուսանողների՝ Դեպարտամենտ ներկայանալու գրաֆիկը կհրապարակվի հետևյալ ֆեյսբուքյան էջում սույն թվականի սեպտեմբերի 8-ին: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեպարտամենտի հետ հետևյալ էլեկտրոնային փոստով՝ informdeanoffice@yahoo.com:

‼️ Կարևոր

Դեպարտամենտ ներկայանալու օրը խնդրում ենք ձեզ հետ վերցնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Անձնագիրը և պատճենը
  • Դիմորդի 3/4 չափի 4 լուսանկար
  • Ինքնակենսագրական
  • Առողջության մասին տեղեկանքի բնօրինակը
  • Միջնակարգ կրթության օրիգինալ վկայականը և նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությունը:

✔️ Հիշեցում

Առաջին փուլով համալսարան ընդունված ուսանողների ուսումնական պրոցեսը կմեկնարկի 15.09.2026թ-ից: