Բժշկական մայր բուհի և «Հենար» հիմնադրամի համատեղ ջանքերով ապրիլի 28-ից մայիսի 2-ը մեկնարկում է նոր ծրագիր, որն իրականացնելու է Code 3 Life կազմակերպությունը: Գործակցության արդյունքում պատրաստվելու են առաջին բուժօգնության մասնագետներ:
Ծրագրի շնորհիվ ունենալու ենք 6 ինստրուկտոր BLS ծրագրից, իսկ 4 մասնագետ՝ ASLC ծրագրից:
Որակավորում անցած մասնագետները ապագայում բժշկականի ուսանողներին, արտաքին շահառուներին, կամավորներին պատրաստելու են որպես առաջին բուժօգնության մասնագետներ՝ շեշտադրելով առաջին բուժօգնությունը գրագետ ցուցաբերելու կարևորությունը: