«Առաջին օգնություն կյանքին սպառնացող իրավիճակներում» խորագրով 6-ժամյա գործնական դասընթաց

«Առաջին օգնություն կյանքին սպառնացող իրավիճակներում» խորագրով 6-ժամյա գործնական դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ կազմակերպվում է «Առաջին օգնություն կյանքին սպառնացող իրավիճակներում» խորագրով 6-ժամյա գործնական դասընթաց, որի նպատակն է մասնակիցներին տրամադրել անհետաձգելի իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան և գործնականում կվարժվեն հետևյալ հիմնական ուղղություններով՝

  1. Սրտի կանգի տեսական հիմունքներ
  2. Սրտի կանգի ճանաչում և օգնության կանչի կազմակերպում
  3. Մեծահասակների, երեխաների և նորածինների կրծքավանդակի սեղմումների իրականացում (անհատական գործնական պարապմունք՝ 40 րոպե)
  4. Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի կիրառություն մեծահասակների և երեխաների դեպքում
  5. Մեծահասակների և մանկական մանեկենների վրա սրտաթոքային վերակենդանացման ամբողջական ալգորիթմի անհատական գործնական վարժանք (անհատական գործնական պարապմունք՝ 80 րոպե)
  6. Արհեստական շնչառության իրականացում «բերանից բերան» մեթոդով մեծահասակների և երեխաների դեպքում
  7. Ջրահեղձման դեպքում վերակենդանացման միջոցառումներ
  8. Հղիների սրտաթոքային վերակենդանացման առանձնահատկություններ
  9. Մեծահասակների և երեխաների շնչուղիներից օտար մարմնի հեռացման գործնական հմտությունների իրականացում մեծահասակների և երեխաների դեպքում (գործնական պարապմունք՝ 20 րոպե)
  10. Կայուն կողային անվտանգ դիրքի կիրառում
  11. Ցնցումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերում
  12. Սրտամկանի ինֆարկտի վաղ ճանաչում և առաջին արձագանք
  13. Կաթվածի վաղ ճանաչում
  14. Կյանքին սպառնացող արյունահոսությունների դադարեցում․ ճնշող վիրակապի, արյունահոսությունը դադարեցնող տուրնիկետի և Էսմարխի լարանի կիրառում
  15. Մատների կամ վերջույթի տրավմատիկ ամպուտացիայի դեպքում գործողությունների ալգորիթմ

Դասընթացը նախատեսված է ԵՊԲՀ ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել առաջին օգնության հիմնարար և կիրառական հմտություններ՝ առօրյա, հանրային կամ մասնագիտական միջավայրում արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար։

Դասընթացը վարում են բժիշկ-ռեանիմատոլոգներ, շտապօգնության բժշկական թիմերի բժիշկներ։

Ամսաթիվ՝ 13․ 06․ 2026թվ

Ժամ՝ 12։00

Տևողություն՝ 6 ժամ
Հասցե՝ Եզրաս Հասրաթյանի 6 (ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն
կենտրոն,  «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց)

Գրանցման հղում

Հեռախոսահամար՝ 033 51 97 96

Էլ. հասցե՝ pulseguardian.11@gmail.com