Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝

ԺԴ.00.10– Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա` 1 տեղ

Մրցույթին կարող է մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի շրջանավարտ կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետը:

Քննությունը մասնագիտական առարկայից կազմակերպվելու է հուլիսի 13-ից մինչև հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում:

Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-17:00-ն, մինչև հուլիսի 10-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն:

Հարցերի դեպքում. հեռ. 010 301 000 – 221