Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Brain Bee Armenia 2025 աշակերտական օլիմպիադան մեկնարկում է

Brain Bee Armenia 2025 աշակերտական օլիմպիադան մեկնարկում է

Սիրելի՛ ավագ դպրոցականներ, սա եզակի հնարավորություն է ձեր գիտելիքները ստուգելու, բացահայտելու ուղեղի գործառույթները և մոտենալու նեյրոգիտության աշխարհին։

Brain Bee-ն միջազգային օլիմպիադա է, որի նպատակն է մեծացնել ուղեղի մասին տեղեկացվածությունը աշակերտների շրջանում՝ ոգեշնչելով նրանց ուսումնասիրել ուղեղը և նյարդային համակարգը։

Մրցույթը ներառում է առաջադրանքներ նեյրոանատոմիայի, նեյրոհիստոլոգիայի և նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման մասին։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտը կներկայացնի Հայաստանը International Brain Bee 2025-ում։

Գրանցման վերջնաժամկետ՝ 20.01.2025թ.:

Գրանցման հղում՝ https://forms.gle/bJGhFEgDvBE9TCJA9

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի համար աշակերտները պատրաստվելու են ինքուրույն՝ International Brain Bee-ի կողմից տրամադրված նյութերով: Երկրոդ փուլ անցած մասնակիցների համար կկազմակերպվի հատուկ դասընթաց:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել International Brain Bee-ի պաշտոնական կայք՝ www.thebrainbee.org:

Միացե՛ք՝ նեյրոգիտության հուզիչ աշխարհը բացահայտելու ձգտումով։