GMC ակադեմիան՝ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հետ համատեղ, մելնարկում է «Արհեստական բանականությունը գինեկոլոգիայում և մանկաբարձությունում» դասընթացը

GMC ակադեմիան՝ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հետ համատեղ, մելնարկում է «Արհեստական բանականությունը գինեկոլոգիայում և մանկաբարձությունում» դասընթացը

Այն հիմնված է JCI միջազգային ստանդարտների վրա և կենտրոնանում է AI-ի անվտանգ ու պատասխանատու կիրառման վրա։

Դասընթացի ծրագիրը ներառում է.

  • Գործնական կիրառություն. ՈւՁՀ պատկերների վերլուծություն, պտղի անոմալիաների հայտնաբերում և ռիսկերի կանխատեսում:
  • Որակի վերահսկողություն. ԱԲ-ի ինտեգրում աշխատանքային գործընթացներում՝ պահպանելով բժշկի առաջնային դերն ու պատասխանատվությունը:
  • Էթիկա և անվտանգություն. Տվյալների գաղտնիության և պացիենտակենտրոն խնամքի ապահովում:

Դասընթացի մանրամասները.

  • 24 ՇՄԶ կրեդիտ
  • Դասընթացավար՝ Դիանա Խաչատրյան
  • Տևողությունը՝ 2 ամիս (16 ինտենսիվ դաս)
  • Ձևաչափը՝ օնլայն

Որպես ավարտական աշխատանք՝ մասնակիցները կկատարեն գործնական առաջադրանք՝ «ԱԲ-ով համալրված մանկաբարձական և գինեկոլոգիական աշխատանքային գործընթաց» թեմայով:

Մեկնարկը՝ հունիսի 4-ին

Գրանցման հղումը

Հարցերի դեպքում՝ 095 297382