Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է «Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցություն» (ITEC)  2025-2026 թթ. վերապատրաստման ծրագրի մեկնարկը

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է «Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցություն» (ITEC)  2025-2026 թթ. վերապատրաստման ծրագրի մեկնարկը

Ծրագիրը ԵՊԲՀ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Հնդկաստանի տարբեր ուսումնական հաստատություններում անցկացվող ամբողջությամբ ֆինանսավորվող կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների։ Ծրագիրը ներառում է ավիատոմսի, վիզայի, կացության, օրապահիկի և բժշկական ապահովագրության ծախսերը։

Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր`

  • ՀՀ քաղաքացիներ են,
  • ԵՊԲՀ-ում ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • 25-45 տարեկան են,
  • Տիրապետուն են  անգլերեն լեզվին (առնվազն B1 մակարդակ),
  • Ունեն ընտրված դասընթացի պահանջներին համապատասխան կրթական և մասնագիտական պատրաստվածություն։

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 4-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Լրացված դիմումի տպագիր տարբերակ` https://www.itecgoi.in/stream_list_eITEC
  • Առողջության մասին տեղեկանքը,
  • ինքնակենսագրական (CV) ,
  • Երաշխավորագիր (Nomination Letter): 

Ուշադրություն

Թեկնածուների ընտրությունը կատարվում է Հնդկաստանի Հանրապետության դեսպանության և ԵՊԲՀ-ի կողմից՝ հաշվի առնելով դիմորդի մասնագիտական ձեռքբերումները և ընտրված դասընթացի համապատասխանությունը նրա ներկայիս աշխատանքային գործունեությանը ԵՊԲՀ-ում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել այստեղ` https://www.itecgoi.in/index 

Հարցերի դեպքում դիմել՝  ԵՊԲՀ Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին:
Հեռ․ (+374 10) 30-10-00, ներքին՝ 208