Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտության գծով՝
ԺԵ.00.01 – Դեղագիտություն` 1 տեղ
Մրցույթին կարող է մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի շրջանավարտ կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բժիշկ-մասնագետը:
Քննությունը մասնագիտական առարկայից կազմակերպվելու է սեպտեմբեր ամսին:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության փակցման օրվանից յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-16:00-ն, մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ, ք. Երևան, Կորյունի փողոց 2, ԵՊԲՀ Գիտության վարչություն:
Հարցերի դեպքում. հեռ. 010 301 000 – 221