«Հետազոտական հմտությունների զարգացում» ծրագրի հայտերի ընդունում

«Հետազոտական հմտությունների զարգացում» ծրագրի հայտերի ընդունում

Հայտերի ընդունում

«Հետազոտական հմտությունների զարգացում» ծրագիր

Դասախոսների, երիտասարդ բժիշկների և հետազոտողների համար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը (KTTO) և

«Հետազոտության հիմունքներ» կրթական խումբը հայտարարում են «Հետազոտական հմտություններ» կրթական խմբի ընդլայնման

«Հետազոտական հմտությունների զարգացում» ծրագրի նոր հոսքի մեկնարկի մասին։

Ծրագիրը նախատեսված է՝

  • երիտասարդ դասախոսների և ասիստենտների,
  • երիտասարդ բժիշկների և հետազոտողների,
  • օրդինատորների համար։

Ծրագրի նպատակն է ձևավորել հետազոտական և կրթական կարողություններով նոր մասնագետների թիմ, ովքեր հետագայում հնարավորություն կունենան միանալու «Հետազոտական հմտություններ» կրթական խմբին և կրթական նախաձեռնություններին։

Ծրագրի նպատակները

Մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • զարգացնելու հետազոտական և քննադատական վերլուծության հմտություններ,
  • յուրացնելու ապացուցողական բժշկության (EBM) հիմունքները,
  • բարելավելու գիտական գրականության ընթերցման կարողությունները,
  • ծանոթանալու հետազոտական դիզայնի հիմունքներին,
  • զարգացնելու ներկայացման և դասավանդման հմտություններ,
  • ծանոթանալու ժամանակակից հետազոտական գործիքներին և ակադեմիական ռեսուրսներին։

Ինչո՞վ է առանձնանում ծրագիրը

  • Գործնական և ինտերակտիվ ձևաչափ
  • Իրական կլինիկական և հետազոտական օրինակներ
  • Փորձառու հետազոտողների և դասախոսների մենթորություն
  • Հնարավորություն՝ ապագայում ներգրավվելու «Հետազոտության հիմունքներ» ծրագրի թիմում

Ծրագրի ձևաչափ

  • Տևողությունը՝ 2–3 շաբաթ
  • Առկա ձևաչափ
  • Շաբաթական ինտերակտիվ հանդիպումներ և հանձնարարություններ
  • Գիտելիքի գնահատում
  • Ընտրության չափանիշներ

Նախապատվությունը կտրվի մոտիվացված մասնակիցներին, ովքեր հետաքրքրված են ակադեմիական կարիերայով, ունեն հետազոտություն իրականացնելու կամ դասավանդման փորձ և սովորելու պատրաստակամություն:

Վայրը՝ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 27

 

Դիմելու համար գրանցվել հետևյալ հղմամբ։

Հարցերի դեպքում կարող եք գրել kttoofysmu@gmail.com էլ. հասցեին կամ այցելել «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն: