«Լաբշիփ 2026» շարունակվում է։ Հայալեզու ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո այժմ հնարավորություն ենք ընձեռում անգլալխոս ուսանողներին, ովքեր հետաքրքրված են նեյրոգիտությամբ, կենդանիների վարքագծով և փորձարարական հետազոտություններով, միանալու երկշաբաթյա ինտենսիվ հետազոտական ծրագրին։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կհամադրեն տեսական գիտելիքը, գործնական աշխատանքը, թիմային համագործակցությունն ու գիտական բացահայտումները՝ ձեռք բերելով վարքային նեյրոգիտության մեջ կիրառվող փորձարարական մոտեցումների գործնական փորձ։
Ի՞նչ կուսումնասիրեք։
Կենդանիների հետ վարվեցողություն և հետազոտական էթիկա
Վարքային նեյրոգիտություն
Խմբային հետազոտական նախագծեր և գիտական ներկայացումներ
Տևողություն և ամսաթիվ՝ 2 շաբաթ | 29.09.2026–9.10.2026
Վայր՝ ԵՊԲՀ, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 25.09.2026
Հայտարարությունը նախատեսված է բացառապես անգլերենով սովորող ուսանողների համար։
Եթե հետաքրքրված եք, թե ինչպես են նախագծվում վարքային փորձերը և ինչպես կարելի է կենդանիների վարքագիծն ուսումնասիրել գիտական մեթոդներով, ապա «Լաբշիփ 2026»-ը հնարավորություն է տալիս այդ ամենին ծանոթանալ անմիջականորեն՝ գործնական փորձի միջոցով։
Միացե՛ք մեզ, կատարե՛ք փորձեր, տվե՛ք հարցեր, համագործակցե՛ք և կատարե՛ք ձեր առաջին քայլերը գիտության աշխարհում։
Սովորի՛ր։ Փորձարկի՛ր։ Համագործակցի՛ր։ Մտածի՛ր ինչպես հետազոտող։