Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պարզաբանում

Պարզաբանում

Հարգելի գործընկերներ,

Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, վերաբերում էր, ոչ թե բուհի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքին, այլ Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին, որը տրված էր ԵՊԲՀ-ին, սակայն շենքը ծայրահեղ վթարային էր և ուներ վերակառուցման կարիք:

Տարածված տեղեկատվությանը թյուրիմացաբար կցվել էին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքի լուսանկարները, մինչդեռ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:

Կառավարության նիստի ընթացքում երեկ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում էր Երևանի, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող գույքին, որը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել:

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին