«ՊՇՌ-հետազոտություն․ նմուշառումից մինչև արդյունքների մեկնաբանություն»

«ՊՇՌ-հետազոտություն․ նմուշառումից մինչև արդյունքների մեկնաբանություն»

Հարգելի՛ գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը  մեկնարկում է ՊՇՌ հետազոտությունների վերաբերյալ մասնագիտական դասընթացը, որը նախատեսված է լաբորատոր ախտորոշման ոլորտի մասնագետների համար։ Դասընթացը հնարավորություն կտա համակարգված կերպով անդրադառնալ ՊՇՌ հետազոտության հիմնական փուլերին՝ նմուշառումից և նմուշների նախապատրաստումից մինչև արդյունքների վերլուծություն ու մեկնաբանում։

Եթե ցանկանում եք թարմացնել մասնագիտական գիտելիքները, ամրապնդել տեսական հիմքերը և գործնականում ավելի վստահ կողմնորոշվել ՊՇՌ հետազոտության աշխատանքային գործընթացներում, սիրով հրավիրում ենք միանալու։

Դասընթացի մանրամասները

Մեկնարկը՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ից։

Տևողությունը՝ 4 շաբաթ։

Ձևաչափը՝ 3 շաբաթ տեսական դասընթացներ Zoom հարթակի միջոցով և 1 շաբաթ գործնական պարապմունքներ։

Թիրախային լսարան

Կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ,մանրէաբաններ, համաճարակաբաններ, վիրուսաբաններ, լաբորատոր գենետիկներ և Կլինիկական լաբորատոր ախտորոշման լաբորանտներ մանրէաբան-լաբորանտներ։

ՇՄԶ կրեդիտներ

Ավագ բուժաշխատողներ՝ 53 ՇՄԶ կրեդիտ, որից 38 տեսական և 15 գործնական ։

Միջին բուժաշխատողներ՝ 36 ՇՄԶ կրեդիտ,որից  26 տեսական և 10 գործնական։

Գործնական դասընթացները կանցկացվեն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։

 

Մանրամասների և գրանցման համար՝  094-60-10-64, 091-98-86-68: