Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը  ԵՊԲՀ վարչական և դասախոսական կազմի համար

Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը   ԵՊԲՀ վարչական և դասախոսական կազմի համար

Նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2026-2027 ոււսումնական տարում`  2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում, դասավանդելու կամ մասնագիտական կատարելագործում անցնելու Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանում:

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 21-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Շարժունության համաձայնագիր
  1. Հրավեր համապատասխան (https://eurep.auth.gr/en/coordinators/international)
  2. CV (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1):

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Մրցույթի ընթացքում նախապատվությունը տրվում է դասավանդելու համար դիմած թեկնածուներին։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: