Հոկտեմբերի 19-ին ժամը 18:00-ից 21:00-ը կանցկացվի «Սիստոլիկ սրտային անբավարարություն» թեմայով հեռավար անվճար դասընթաց:
Դասընթացը ներկայացված է ՀՀ ԱՆ կրեդիտավորման:
Թիրախային լսարան` միայն ավագ բուժաշխատողներ` ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, ինտերվենցիոն սրտաբաններ, մանկական սրտաբաններ, մանկական ինտերվենցիոն սրտաբաններ, առիթմոլոգներ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգներ, անհետաձգելի օգնության բժիշկներ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապևտներ:
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջին:
Գրանցումները նախապես` հետևյալ հղումով https://ee.kobotoolbox.org/x/vCogK4Xo