Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

200 ուսանող` անոթային վիրաբուժության դասընթացի մասնակից

200 ուսանող` անոթային վիրաբուժության դասընթացի մասնակից

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարիերայի կենտրոնի սրտաբանական ընկերությունը և «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրը մարտի 22-ին և 23-ին անցկացրին անոթային վիրաբուժության երկօրյա համատեղ դասընթաց։

Միջոցառմանը ելույթ ունեցան Սրտաբանական ընկերության նախագահ, ապագա սրտաբան Մերլին Ջորջը և «Լանցետ»-ի համակարգող, մենթոր, անոթային վիրաբույժ Տիգրան Սևյանը:

Երկու օրերի ընթացքում էլ մոտ 200 ուսանող էր մասնակցում դասընթացին։

«Լանցետ» ծրագրի թիմը կենդանու աորտայի վրա ցուցադրեց անաստոմոզի տարբեր մեթոդներ՝ միաժամանակ մանրամասնորեն բացատրելով գործընթացի յուրաքանչյուր քայլը:

Վիճակահանության արդյունքում ութ հաջողակ ուսանող դիսեկցիա կատարելու և կար դնելու հնարավորություն ստացավ։

Դասընթացի մասնակիցներն արժանացան հավաստագրերի՝ մասնակցելով երկօրյա «ինտրիգային» և զվարճալի բժշկական հարցումներին:

Նշենք, որ բժշկական համալսարանում գործող Սրտաբանական ընկերութունն ունի մոտ 280 անդամ և 25 մասնակցից բաղկացած Գործադիր կոմիտե։

«Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրը Հայաստանում առաջին անգամ ներդրվեց բժշկական բուհում։ Այն հարթակ է, որտեղ ուսանողը՝ գիտական ղեկավարի հովանավորությամբ, հմտություններ է սովորեցնում մյուս ուսանողներին: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԵՊԲՀ-ի կողմից: Նպատակը վիրաբուժական կադրերի նախապատրաստումն է: